Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հուշարձանները մաքրվելու են ավելորդ բուսածածկից

Հուշարձանները մաքրվելու են ավելորդ  բուսածածկից
24.11.2017 | 06:36

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականով` հուշարձանների պատերին, տանիքներին, գմբեթներին աճած բուսածածկը մաքրել-հեռացնելու նպատակով մարզային կառույցների միջոցով երիտասարդ կամավորների խմբեր են ստեղծվում:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ավելորդ բուսածածկը հեռացնելու անհրաժեշտություն ունեցող հուշարձանների (վանական համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ) ցանկը պատրաստ է, նոյեմբերի 24-ից կմեկնարկեն աշխատանքները։ Մեր` «Ո՞ր հուշարձաններն են առաջնահերթ մաքրվելու» հարցին ի պատասխան ասաց, որ նախարարության հետ ցանկը համաձայնեցնելու են և առավոտ վաղ սկսելու են աշխատանքները: Արդեն խմբեր են ձևավորվել կամավորներից և ՊՈԱԿ-ի աշխատակիցներից, մոտ 150 հոգի մասնակցելու է աշխատանքներին: Մաքրման աշխատանքները կտևեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան: Գարնանը սկսելու են ծրագրի երկրորդ փուլը, մաքրելու են ուրիշ հուշարձաններ, իսկ աշնանը մաքրված բուսածածկը չորացնելու են քիմիկատներով: Կարեն Փահլևանյանը պարզաբանում է, որ կան հուշարձաններ, որոնց մեջ ծառ է աճել, եթե ծառը արմատախիլ անեն, քարաթափում կլինի: Որպեսզի հուշարձանները չվնասվեն, կտրելու են ծառը, գարնանը չորացնելու են ծառարմատը:


ՊՈԱԿ-ի` հուշարձանների պահպանությամբ մտահոգ անձանց ուղղված հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ-ում պաշտոնապես գրանցված շուրջ 25000 հուշարձաններից շատերն ուշադրության, հոգածության, խնամող ձեռքի, ամրակայման և վերականգնման առաջնահերթության կարիք ունեն: Միայն պետական միջոցներով, ինչպես նաև միայն ոլորտի պատասխանատուների ուժերով այդ ամենը կարճ ժամանակում իրականացնելն անիրատեսական է: Ամեն ինչ հնարավոր չէ անել մեկ օրում և միանգամից: Դրա համար պետք են լավ մտածված ծրագիր և գործողությունների փուլային, հետևողական իրականացում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ